Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը:

Կենդանիների պոչը

Պատկերացնել շանը կամ կատվին առանց պոչի, գրեթե անհնար է: Հետաքրքիր է` կենդանիների ինչի՞ն է պետք պոչը, ինչո՞ւ նրանք պոչ ունեն…

Պարզվում է, որ պոչը շատ կարևոր դեր է խաղում կենդանիների կյանքում, այն նրանց մարմնի կարևոր մասն է: Մի մասն այն օգտագործում է ցատկելու, մյուս մասը` տեղաշարժվելու համար: Եթե կենդանիներին համեմատենք մեքենայի հետ, ապա պոչը կլինի նրանց ղեկը:

Ձիերին, կովերին և մի քանի այլ կենդանիների պոչն օգնում է ամռանը պաշտպանվել ճանճերից, մոծակներից:

Շների մոտ պոչը տրամադրութան ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

Որոշ կենդանիների պոչը տաքացնում է ցուրտ եղանակին: Այդպիսին են կզաքիսը, աղվեսը, գայլը և էլի շատ ու շատ կենդանիներ: Ձմռանը, երբ նրանք պառկում են քնելու ձյան վրա, կծկվում և պոչով փակում են իրենց քիթը, որպեսզի այն չսառչի:

Խորամանկ աղվեսն առանց պոչի պարզապես չի կարող ապրել, որովհետև շները նրան կբռնեն, իսկ պոչի օգնությամբ նա խաբում է: Պոչը ուղղում է դեպի ձախ, իսկ ինքը փախչում ՝աջ:

Շատ կենդանիներ պոչն օգտագործում են վազքի ժամանակ հավասարակշռությունը պահելու համար: Հենց այդ պատճառով էլ սկյուռիկին անհրաժեշտ է պոչը , երբ նա մի ճյուղից մյուսն է ցատկում: Եվ նրա փամփլիկ պոչը ծառայում է իբրև օդապարիկ:

Իսկ կապիկներին պոչն օգնում է սնունդ գտնել. պոչով կախվելով ճյուղերից՝ նրանք թաթերով կարողանում են պտուղներ պոկել:

Առաջադրանք

1. Ի՞նչ դեր ունի պոչը կենդանիների կյանքում:

Պոչը կենդանիների կյանքում շատ կարևոր դեր է խաղում

Օրինակ՝ կենդանիները կարողանում են պոչով տաքացնել իրենց քիթը նաև խորամանկ աղվեսը իր պոչի օգնությամբ կարողանում է շեղել շներին և պրծնել նրանց ձերքից։

2. Տեքստից դո՛ւրս գրիր այն հատվածը, որտեղ նկարագրվում է շան տրամադրությունն ըստ պոչի:

Շների մոտ պոչը տրամադրության ցուցանիշն է. օրինակ՝ տիրոջը տեսնելիս շունն ուրախությունից թափահարում է պոչը, իսկ եթե այն ներքև է պահած կամ սեղմված է, նշանակում է, որ կենդանին ինչ-որ բանից վախեցած է:

3. Ընդգծի՛ր ճիշտ պատասխանը: Կապիկներին պոչն օգնում է՝

· արագ վազել,

· ազատվել թշնամիներից,

· ձմռան ցրտին տաքանալ,

· պոչով կախվել ճյուղերից ու թաթերով բանան պոկել:

4. Ո՞ր կենդանին է խաբում իր պոչով:

Աղվեսը

5. Ընդգծի´ր սխալ պատասխանը։

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ քշում են ճանճերին:

· Ձիերն ու կովերը պոչի օգնությամբ սնունդ են հայթայթում:

6. Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար կենդանիների պոչի մասին:

Ես իմացա, որ խորամանկ աղվեսը իր պոչի օգնությամբ շեղում է շներին, իսկ կովերը ու ձիերը իրենց պոչի օգնությամբ կարողանում են քշել ճանճերին ու մոծակներին։

7. Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները.

Անհնար-հնարավոր

Ուրախությունից-տխրությունից

Ներքև-վերև

Ցուրտ-տաք

8. Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ:

Ճանճեր ու մոծակներ

9. Գրի՛ր պոչատ, ճերմակ, փափուկ, խաբել, բառերի հոմանիշները:

Պոչատ-պոչավոր

Ճերմակ-սպիտակ

Փափուկ-փափլիկ

Խաբել-ստել

10. Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Պոչ», «աղվես» բառերը ցույց

են տալիս.

· առարկա,

· թիվ,

· հատկանիշ

· գործողություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *